Եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազը ստանում են Անկարայի սպառողները

Ամենաթանկ բնական գազը Նիդեռլանդներում է՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 3,01 եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազը ստանում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի սպառողները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Yeni Şafak թերթին:

«Էներգետիկ ճգնաժամի պատճառով բնական գազի սպառողների հաշիվներն ամբողջ աշխարհում արագորեն ավելացել են։ Նախապատրաստվելով խիստ ձմռանը՝ եվրոպացիները պայքարում են բնական գազի աճող հաշիվների դեմ։ Եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազն Անկարայում է՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 4,68 լիրա (0,25 դոլար)»,- գրում է պարբերականը։

Ամենաթանկ բնական գազը Նիդեռլանդներում է՝ 3,01 եվրո։ Անգլիայում ապրող ընտանիքները մեկ խորանարդ մետր գազի դիմաց 1,96 եվրո են վճարում, Բեռլինի բնակիչները՝ 1,83 եվրո, Զագրեբում՝ 0,56 եվրո։ Աթենքում գանձում են 1,82, Սոֆիայում՝ 1,45 եվրո։
Սպասվում է, որ Եվրոպայում բնական գազի ճգնաժամը կխորանա ձմեռային սեզոնին՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարման կրճատման և էմբարգոյի մասին որոշումների հետևանքների պատճառով: