ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի Ստեփանակերտում գործող Շուշիի գրադարանին գրքեր նվիրաբերել։ Տեղեկությունը գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Տեղեկություն կա, որ Ստեփանակրետի Շուշիի գրադարանում գրքերի անհրաժեշտություն ունեն։ Պետք է հասկանալ, թե ինչ գրքերի մասին է խոսքը և, կարծում եմ` երբ Երևանի ավագանու հետ քննարկում ունենանք` համաձայնության կգանք այդ հարցում ու նոր գրքեր կնվիրաբերենք»,- ասաց Սարգսյանը` հանձնարարական տալով առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
Շուշիի շրջանային գրադարանը բացվել է 1993 թվականին, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Շուշին անցել է ադրբեջանական ԶՈւ-ի հսկողության տակ։ Այդ պատճառով էլ քաղաքի գրադարանը տեղափոխվել է Ստեփանակերտ։