Երևանի Հալաբյան փողոցի այգում տղամարդու դի է հայտնաբերվել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գարգառի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու կախված դի
Այդուհանդերձ, ըստ լրատվամիջոցի, քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություն հատկանիշներով։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: