ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուսով է, որ կկարողանա առաջիկայում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպել իր երկրում։ Նա այդ մասին հայտարարել է կառավարության նիստից հետո ժողովրդին հղած ուղերձում։
«Ուզում ենք առաջիկայում մեր երկրում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը»,– ասել է նա։
Նշենք, որ Անկարան փորձում է միջնորդի դեր խաղալ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորման հարցում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։