Բրիտանիայի նոր վարչապետի անունը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին. ԶԼՄ

Լոնդոն
Բորիս Ջոնսոնն իր լիազորությունները Պահպանողական կուսակցության նոր առաջնորդին կփոխանցի ոչ շուտ, քան սեպտեմբերի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ Տեղեկությունը հայտնում է «Sky News» հեռուստաալիքը` հղում անելով Պահպանողական կուսակցության համանախագահ Էնդրյու Ստեֆենսոնին։
«Ուրախ եմ հաստատել, որ արդյունքները (ընտրության) կհայտարարվեն երկուշաբթի` սեպտեմբերի 5-ին, ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով 15։30 -ին)», - ասվում է նրա` կուսակցության անդամներին ուղղված նամակում։
Ինչպես նշվում է նամակում, գործող վարչապետ Բորիս Ջոնսոնն իր լիազորությունները կուսակցության նոր առաջնորդին կփոխանցի ոչ շուտ, քան սեպտեմբերի 6-ին, իսկ սեպտեմբերի 7-ին խորհրդարանում կարող է կայանալ վարչապետին հարցեր ուղղելու ավանդական նստաշրջանը։
«Կոշտ առճակատում է սպասվում»․ ինչո՞ւ են ուզում ՆԱՏՕ-ն Ջոնսոնին տալ
Հուլիսի 20-ին Բրիտանիայում Պահպանողական կուսակցության խորհրդարանի անդամները հինգերորդ անգամ քվեարկեցին կուսակցության առաջնորդ ընտրելու համար, որը նաև դառնալու է երկրի վարչապետը։ Քվեարկության արդյունքում եզրափակիչ դուրս եկան երկու թեկնածուներ` արտգործնախարար Լիզ Թրասն ու ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։
Վերջին փուլում երկու թեկնածուներից մեկին կընտրեն կուսակցության բոլոր անդամները (շուրջ 200 հազար մարդ)։ Քվեարկությունն անցկացվելու է փոստով։
Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը