Բնության հրաշքները. ո՞ր պատկերներն են լավագույնը ճանաչվել գիտական լուսանկարների մրցույթում

Մրցույթին ներկայացվել են ամբողջ աշխարհի բնապահպանների և էվոլյուցիոն կենսաբանների աշխատանքները, որոնք ձգտել են օգտագործել իրենց ստեղծագործական ներուժը բնության հրաշքների, մոլորակի առաջ ծառացած խնդիրների և սեփական հետազոտությունների մասին պատմելու համար։
Sputnik
2022 թվականին գիտնականներն ամբողջ աշխարհից մասնակցեցին BMC Ecology and Evolution լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անցկացվում էր չորս անվանակարգերում` «Փոխհարաբերություն բնության մեջ», «Կենսաբազմազանությունը վտանգված է», «Կյանքը խոշոր պլանով» և «Ուսումնասիրությունները գործողության մեջ»։
Հյուրեր ապագայից․ Պեկինում բացվել է ռոբոտատեխնիկայի համաշխարհային համաժողովը
Մրցույթի արդյունքում մոլորակի վրա անթրոպոգեն ազդեցության ուժեղացմանը զուգահեռ դրա պաշտպանության աճող անհրաժեշտությունն արձանագրած լուսանկարների տպավորիչ հավաքածու է ստացվել։
1 / 12

Լուսանկարիչ Roberto García-Roa–ի «Նվաճման պատմությունը» լուսանկարը, որն արժանացավ «BMC Ecology and Evolution-2022» մրցույթի գրան պրիին։

2 / 12

Լուսանկարիչ Alwin Hardenbol–ի «Հատապտուղներով քշվածները» լուսանկարը, որնառաջին տեղն է զբաղեցրել «Փոխհարաբերություն բնության մեջ» անվանակարգում։

3 / 12

Լուսանկարիչ Alexander T. Baugh–ի «Չղջիկն ու գորտը» լուսանկարը, որը «Փոխհարաբերություն բնության մեջ» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել։

4 / 12

Լուսանկարիչ Samantha Kreling–ի «Բաոբաբ» լուսանկարը, որն առաջին տեղն է զբաղեցրել «Կենսաբազմազանությունը վտանգված է» անվանակարգում։

5 / 12

Լուսանկարիչ Lindsey Swierk–ի «Սառեցված գորտը» լուսանկարը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել «Կենսաբազմազանությունը վտանգված է» անվանակարգում։

6 / 12

Լուսանկարիչ Brandon André Güell–ի «Ձվի մեջ» լուսանկարը, որը առաջին տեղն է զբաղեցրել «Կյանքը խոշոր պլանով» անվանակարգում։

7 / 12

Լուսանկարիչ Lindsey Swierk–ի «Անոլիս–ակվալանգիստ» լուսանկարը, որը «Կյանքը խոշոր պլանով» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը։

8 / 12

Լուսանկարիչ Jeferson Ribeiro Amaral–ի «Դիմակներ, անձրև և շերեփուկները» առաջին տեղն է զբաղեցրել «Ուսումնասիրությունները գործողության մեջ» անվանակարգում։

9 / 12

Լուսանկարիչ Brandon André Güell–ի «Կենտրոնացում քաոսի մեջ» լուսանկարը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Ուսումնասիրությունները գործողության մեջ» անվանակարգում։

10 / 12

Լուսանկարիչ Marine Cusa–ի «Մեռած հայացք» լուսանկարը լուսանկարը, որն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին։

11 / 12

Լուսանկարիչ Julian Schrader–ի «Ֆլուորեսցենտ սնկերը» լուսանկարը, որն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին։

12 / 12

Լուսանկարիչ Letizia Campioni–ի «Կյանքի լույսը» լուսանկարը, որն արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման։