Անտոնովի կամրջին հասցված հարվածի հետևանքով մարդիկ են մահացել, տուժածներ կան

Խերսոն
Անտոնովի կամրջին հարված են հասցրել այն պահին, երբ լաստանավ է անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Խերսոնի մերձակայքում գտնվող Անտոնովի կամրջին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, ճշտված տվյալների համաձայն, 2 մարդ է մահացել, 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզի իշխանություններին։
Նշվում է, որ և՛ մահացածները, և՛ տուժածները քաղաքացիական անձինք են եղել։
Մարզի վարչակազմի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ Անտոնովի կամրջին հարվածել են այն պահին, երբ լաստանավ է անցել, այդ պատճառով լաստանավի ուղևորների թվում ևս տուժածներ կան։
Նշենք, որ ուկրաինական զորքն այսօր Անտոնովի կամրջին հարված է հասցրել ամերիկյան «HIMARS» հրթիռային համակարգերից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։
Ուկրաինական բանակի գնդակոծման հետևանքով Էներգոդարում խաղաղ բնակիչ է մահացել. տեսանյութ