Ճապոնիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

ՊՇՌ թեստի արդյունքը ստացվել է այսօր։ Այն դրական է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան վարակվել է կորոնավիրուսով։
Կառավարական շրջաննների աղբյուրի համաձայն` Ճապոնիայի վարչապետի մոտ նախօրեին մի փոքր ջերմություն է եղել, ինչպես նաև հազ առաջացել։
Այսօր ստացված ՊՇՌ թեստի պատասխանը հաստատել է, որ վարչապետը վարակվել է կորոնավիրուսով։
Կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն է դառնում. փորձագետ
Հիշեցնենք, որ Ֆումիո Կիշիդան Ճապոնիայի վարչապետ է դարձել 2021 թվականի աշնանը։ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոս Սինձո Աբեի ղեկավարած կառավարությունում նա արտգործնախարար է եղել։ Այնուհետև գլխավորել է իշխող Լիբերալ–ժողովրդավարական կուսակցության քաղխորհուրդը։