ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, MMA մարզիկ Միհրան Հարությունյանը Կալիֆորնիայի UNF 2 մրցաշարում դարձել է չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հարությունյանը` ինստագրամյան էջում տեսանյութ տեղադրելով։
Հարությունյանն առաջին ռաունդում հաղթել է Դևիդ Դուգլասին (6-1) տեխնիկական նոկաուտով։
«Շնորհակալություն Աստծուն ամեն օրվա համար։ Շնորհակալություն իմ մարզիչներին և ընտանիքիս, ինձ աջակցողներին։ Շնորհակալ եմ նաև Դուգլասին, և նրան մաղթում եմ հաջողություններ իր ապագայում»,–իր ինստագրամյան էջում գրել է Հարությունյանը։
Նա հավելել է, որ քայլ առ քայլ առաջ են գնում։