Մահացած են գտել Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի վարչության պետին

Նախնական տվյալներով ՝ Ալեքսանդր Նակոնեչնին ինքնասպանություն է գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի վարչության պետ Ալեքսանդր Նակոնեչնիին մահացած են գտել։
Ուկրաինական ԶԼՄ–ների տվյալներով` տղամարդն ինքնասպանություն է գործել։
Նշվում է, որ Նակոնեչնիի մարմինը հայտնաբերել է նրա կինը Կրոպիվնիցկի քաղաքի բնակարանում ՝ ժամը 22:50-ի սահմաններում:
Թաիլանդում Ուկրաինայի դեսպանին մահացած են գտել
Տղամարդն ինքնասպանություն է գործել որպես պարգև ստացած ատրճանակով։
Նակոնեչնին 2021-ի սկզբից է զբաղեցրել Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի վարչության պետի պաշտոնը։ Նա ծնվել և մեծացել է Վիննիչինում ՝ իրավապահի ընտանիքում։ Մինչ այդ նա երկու տարի աշխատել է հակահետախուզության բաժնում և ավելի քան 10 տարի` Ուկրաինայի անվտանգության ծառայության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումում։
Նակոնեչնին փոխգնդապետի զինվորական կոչում ուներ։