Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնացել են. լուսանկարներ երեկույթից

Հյուրերը սպիտակ են հագել, որպեսզի համապատասխանեն դեկորացիաներին և ծաղկային կոմպոզիցիաներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնացել են, գրում է Page Six-ը՝ հղում անելով իր աղբյուրին և լուսանկարներ ներկայացնելով։
Մինչ այդ` հուլիսի 18-ին, հայտնի դարձավ, որ զույգը երկրպագուներից թաքուն Լաս Վեգասի Little White մատուռում պսակադրվել է։ Իսկ այս անգամ մեծ արարողություն են կազմակերպել` հրավիրելով նաև հայտնի դեմքերի։
Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել Նևադայի Քլարկ շրջանում։
«Օգոստոսի 20–ի երեկոյան Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին ամուսնացել են, այս անգամ` աստղերի և ընտանիքի ընկերների ներկայությամբ»,–ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Հյուրերը, որոնց թվում են Աֆլեքի վաղեմի ընկերը՝ դերասան Մեթ Դեյմոնը և նրա կինը, սպիտակ են հագել, որպեսզի համապատասխանեն դեկորացիաներին և ծաղկային կոմպոզիցիաներին: Արարողությանը ներկա են եղել նաեւ ռեժիսոր Քևին Սմիթը և դերասան Ջեյսոն Մյուեսը։
Ողջ երեկոյի ընթացքում հնչել է կենդանի երաժշտություն, իսկ երեկույթն ավարտվել է շքեղ հրավառությամբ։
Չեմ կարծում` երկար տևի․ Լոպեսի առաջին ամուսինը խոսել է նրա և Բեն Աֆլեքի ամուսնության մասին