ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դավալը և դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պաղարը Կազբեկ լեռն են բարձրացել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Հնդկաստանի դրոշը ծածանել են լեռան գագաթին։
Նշենք, որ սա Հնդկաստանի անկախության 75-ամյակի շրջանակում դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումների շարքի շարունակությունն է:
Ավելի վաղ դիվանագետները անկախության հոբելյանի շրջանակում բարձրացել են Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագած լեռը (4090 մետր)։