ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն արդեն երկու մեդալ ունի։
Երիտասարդների պայքարում Համլետ Մանուկյանն արծաթե մեդալի է արժանացել նժույգթափեր և օղակներ վարժություններում։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով մարզիկի ելույթները։
Հիշեցնենք, որ Գերմանիա մեկնած երիտասարդական հավաքականի կազմում 3 մարզիկ կա` Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը և Էրիկ Բաղդասարյանը։ Խաչատրյանն ու Բաղդասարյանը չորրորդ տեղն են զբաղեցրել։