Հայտնի է Ուլյանովսկի մերձակայքում տեղի ունեցած ՃՏՊ–ի պատճառը

ՃՏՊ–ի փաստով քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսիSputnik. Ուլյանովսկի մերձակայքում` մայրուղու վրա, 15 մարդու կյանք խլած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառն այն է, որ բեռնատարի վարորդը ժամանակին չի կարողացել արգելակել և քշել է ավտոբուսի վրա, որը սեղմված վիճակում հայտնվել է երկու բեռնատարների արանքում։ Այս մասին հայտնել են Ուլյանովսկի մարզի ՆԳՆ վարչությունից։
«Բեռնատարի վարորդը ժամանակին չի արգելակել և բախվել է տեղում կանգնած միկրոավտոբուսին, որն իր հերթին էր սպասում ճանապարհի վերանորոգվող հատվածում։ Միկրոավտոբուսը սեղմված վիճակում է հայտնվել երկու բեռնատարների արանքում», – ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով` զոհվել է 15 մարդ, ևս 3-ը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Զոհերը և տուժածները Ղազախստանի քաղաքացիներ են։
Կապանում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին. 28-ամյա ուղևորը մահացել է
Քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով։