«Հայաստան» դաշինքի անունից սադրիչ թռուցիկներ են տարածվում. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ գրառում է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևանում: Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողներն ավելի ցածր մակարդակի են իջել... Անզորնե՛ր: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել»,- գրել է Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ համացանցում թռուցիկների լուսանկարներ են տարածվել։ Դրանցում գրված է` «Տիրասպոլը Ռուսաստան է», «Ղրիմը Ռուսաստան է», «Թո՛ղ Արցախը լինի Ռուսաստան» և այլն։
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք. ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը