Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում

Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 20 մարզիկներից 6-ը մեդալներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Հայտնել էինք, որ ոսկե մեդալներ են նվաճել Համեստ Աֆրիկյանն (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։
Բացի դրանից, 4 հայ մարզիկներ էլ բրոնզե մեդալներ են նվաճել։ Այսպես` ԵԱ-ում մեդալներ են նվաճել նաև Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 15 տղա և 5 աղջիկ: