ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` ֆեյսբուքյան էջում մարզիկի ելույթը հրապարակելով։
Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։
Հիշեցնենք, որ Բաղդասարյանն այսօր 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել օղակներ վարժությունում։ Իսկ Մամիկոն Խաչատրյանը կրկին 4-րդ տեղն էր զբաղեցրել նժույգթափերում։ Սակայն Համլետ Մանուկյանը 2 արծաթե մեդալ էր նվաճել նժույգթափերում և օղակների վրա վարժություններում։