Ցավալի պարտություն. ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանին բաժին հասավ փոխչեմպիոնի կոչումը

Իրանցի մարզիկի հետ մենամարտն ավարտվել է ոչ ոքի` 6։6, սակայն վերջին միավորը հենց իրանցի մարզիկն էր ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Սուրեն Աղաջանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում և դարձավ արծաթե մեդալակիր։ Աղաջանյանը մրցում էր իրանցի Էսմայել Լեյվեսիի հետ։ Մենամարտն ավարտվել է ոչ ոքի` 6։6։
Գոտեմարտի ավարտից դեռ րոպե առաջ դեռ հայ ըմբիշը հաղթում էր 6:2 հաշվով, սակայն վերջում իրանցի ըմբիշը կարողացավ 4 միավոր վաստակել և հաղթող ճանաչվել։
Հիշեցնենք, որ Վիգեն Նազարյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նազարյանը հանդես է գալիս 87 կգ քաշային կարգում։