ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Այս պահին ուժային կառույցների աշխատակիցները մտել են Մասիսի քաղաքապետարանի շենք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
Հայտնել էինք, որ մի քաղաքացի նռնակով և ատրճանակով զինված մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։
«Ուժայինները սկսել են հատուկ օպերացիա և այս պահին շենք են մտել»,–ասաց փոխքաղաքապետը։
Նշենք, որ դեպքի պահին շենքում են գտնվել պահակն ու մեկ մաքրուհի, որոնց հաջողվել է դուրս բերել շենքից։
Ըստ լուրերի` շենքի ներսում գտնվող անձը Մասիսի ավագանու նախկին անդամ է։