Ուկրաինան թունավոր նյութեր է կիրառել ՌԴ զինվորականների դեմ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Զելենսկու ռեժիմի կողմից արտոնված քիմիական ահաբեկչության փաստով ՌԴ-ն փաստաթղթեր է պատրաստում, որոնցում ներկայացված կլինեն բոլոր վերլուծությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Ուկրաինան Զապորոժիեի մարզում ՌԴ զինվորականների դեմ թունավոր նյութեր է կիրառել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դոնբասում և այլ տարածաշրջաններում ռազմական պարտությունների ֆոնին Զելենսկու ռեժիմն արտոնել է ահաբեկչական գործողությունները՝ ՌԴ զինծառայողների և խաղաղ բնակչության դեմ քիմիական թունավոր նյութերի կիրառմամբ։ Հուլիսի 31-ին Զապորոժիեի մարզի Վասիլևկա բնակավայրի շրջանում առաջադրանքներ կատարող ՌԴ զինծառայողները թունավորման նախանշաններով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Անցկացված հետազոտության արդյունքում զինծառայողների օրգանիզմում հայտնաբերվել է թունավոր նյութ՝ «B» տիպի բոտուլոտոքսին»,- նշել են գերատեսչությունում։

Պաշտպանության նախարարության ռազմական բժշկության գլխավոր գիտահետազոտական ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) մասնագետները թունավորման պատճառները պարզելու նպատակով լրացուցիչ հետազոտություն են անցկացրել, որը միանշանակ հաստատել է արհեստական ծագման օրգանական թույնի՝ «B» տիպի բոտուլոտոքսինի առկայությունը:
Այժմ Ռուսաստանի Դաշնությունը Զելենսկու ռեժիմի կողմից արտոնված քիմիական ահաբեկչության փաստով փաստաթղթեր է պատրաստում, որոնցում ներկայացված կլինեն բոլոր վերլուծությունների արդյունքները։
Կիևի ռեժիմի քիմիական ահաբեկչության ապացույցներն առաջիկայում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության միջոցով պաշտոնապես կուղարկվեն Քիմիական զենքի արգելման կազմակերպություն։
Հաշվի առնելով Կիևի ռեժիմի կողմից պետական ահաբեկչության ապացույցները` Խերսոնի մարզի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոյին մարտական թունավոր նյութերով թունավորելու լրացուցիչ հետաքննություն է անցկացվում:
Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. Շոյգու
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։