Ուկրաինական զորքը երկու անգամ գնդակոծել է Դոնեցկն ու Գորլովկայի շրջակայքը

Գորլովկա
Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ԴԺՀ տարածքի գնդակոծությունները չեն դադարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքը երկու անգամ գնդակոծել է Դոնեցկը և Գորլովկայի շրջակայքում գտնվող Գոլմովսկի ու Զայցևո ավանները` արձակելով 152 և 155 մմ տրամաչափի 26 արկ։ Այս հայտարարությունն արել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 40 կմ հեռավորության վրա, քաղաքում տեղակայված են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնն ու ածխարդյունահանող ձեռնարկություններ: Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից է, հանրապետության վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականից:
Հակամարտությունից առաջ Գորլովկան ավելի քան 250 հազար բնակիչ ուներ։
Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. Շոյգու
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։