ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայից ծովով ավելի քան 625 հազար տոննա պարենամթերք է դուրս բերվել 25 նավով: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Արտահանվել է 625 050 տոննա սննդամթերք, այդ թվում՝ 487 463 տոննա եգիպտացորեն, 50 301 տոննա ալյուր, 11 000 տոննա սոյայի, 13 250 տոննա արևածաղկի ձեթ, 41 622 տոննա ցորեն, 2.914 տոննա արևածաղիկ, 18 500 տոննա համակցված կեր», - ասել է նա:
Գեներալը նշել է, որ Խերսոնի, Նիկոլաևի, Չերնոմորսկի, Օչակովի, Օդեսայի ու Յուժնիի նավահանգիստներում արգելափակված են մնում 52 օտարերկրյա նավեր 14 պետություններից:
Ընդհանուր առմամբ` հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության իրականացման շրջանակում Ուկրաինայի նավահանգիստներից օգոստոսի 1-ից դուրս է եկել 25 բեռնանավ, այդ թվում՝ 18 արգելափակված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։