Ուկրաինացիների գնդակոծության հետևանքով Մելիտոպոլում բնակելի տներ են վնասվել

Մելիտոպոլ
Քնած քաղաքը գնդակոծելը պետք է գնահատել բացառապես որպես դաժան ահաբեկչություն խաղաղ բնակչության նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Ուկրաինացի զինվորականները գիշերը Զապորոժիեի մարզում «Տոչկա-Ու» հրթիռային համալիրից գնդակոծել են Մելիտոպոլը, ինչի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել քաղաքի վարչակազմից:
«Օգոստոսի 20-ի գիշերը ուկրաինական զինված խմբավորումները «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից գնդակոծել են Մելիտոպոլը։ Գնդակոծության հետևանքով վնասվել, ինչպես նաև մասամբ կամ ամբողջությամբ ավերվել են խաղաղ բնակիչների տները Սովետսկայա և Գերցենի փողոցներում: Մեկ մարդ ոտքի թեթև վնասվածք է ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ քնած քաղաքը գնդակոծելը, որտեղ ռազմական օբյեկտներ և թիրախներ չկան, պետք է գնահատել բացառապես որպես դաժան ահաբեկչություն խաղաղ բնակչության նկատմամբ:
Ռուսական ՀՕՊ-ի միջոցներով քաղաքի վրա ևս երկու հրթիռ է խոցվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։