Թբիլիսյան խճուղին Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը շուրջ 1 ամիս փակ կլինի

Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, կերկարացնի կամրջի կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող և Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Ճարտարապետական լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը։ Աշխատանքները տևելու են շուրջ 1 ամիս։ Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերկարացնի կամրջի կյանքը»,– ասված է հաղորդագրությունում:
Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Երևանի քաղաքապետարանը կամուրջների պահպանության այս տարվա ծրագրում ընդգրկել է նաև Կիևյանի, Սարալանջի և Գարեգին Նժդեհի` քաղաքացիներին առավել հայտնի «Վստրեչի» կամուրջները: Նախատեսված է նորոգել նաև Հաղթանակի կամուրջը:
Շինարարական աշխատանքների անհարմարությունները ժամանակավոր են, մինչդեռ ճանապարհային այս հանգույցների պահպանությունը՝ նորոգումն ու ամրացումը, կարևոր է թե՛ քաղաքի և թե՛ քաղաքացիների համար:
Օրենսդրությանը չեն համապատասխանում. Երևանի կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ են տարվում