Սնահավատ կալինինգրադցին 33 աղբաման է այրել մազերը կտրելուց հետո

Աղբաման
Համայնքին պատճառվել է 356 հազար ռուբլու վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Կալինինգրադի մարզի բնակիչը, որը համոզված է, թե կտրված մազերը պետք է այրվեն, 33 աղբարկղ է վառել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչությանը:
Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, դեպքը տեղի է ունեցել Մամոնովո քաղաքում. Տղամարդը հարազատների մոտ է գնացել` մազերը կտրելու։ Կերուխումից հետո արթնացել է և պարզել, որ կտրված մազերը լցրել են աղբամանի մեջ։

«Կասկածյալը որոշել է այրել կտրված մազերը և անմիջապես ուղևորվել է դեպի մոտակա աղբանանն ու հրկիզել այն։ Տղամարդու հարազատները հասցրել են մարել բռնկված հրդեհը, սակայն նրան չեն կարողացել կանգնեցնել։ Սնահավատ տղամարդը, որը ոչ սթափ վիճակում է եղել, շրջել է թաղամասերով և այրել բոլոր աղբամանները»,- ասված է հաղորդագրությունում։

Համայնքին հասցված վնասը կազմել է 356 հազար ռուբլի։ Քրեական գործ է հարուցվել վանդալիզմի հատկանիշներով։