Սյունիքի մարզպետը հանդիպել է Սիսիանի ճանապարհը փակած վարորդներին

Սյունիքի մարզպետը հանդիպել է Սիսիանի ճանապարհը փակած վարորդներին
Ռոբերտ Ղուկասյանը լսել է վարորդների բողոքներն ու պահանջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 ավտոճանապարհը փակած բեռնատարների վարորդների հետ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա լսել է վարորդների բողոքներն ու պահանջները։
«Ռոբերտ Ղուկասյանը մինչ այս պահը գտնվում է տվյալ ճանապարհահատվածում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի հատվածներից մեկը` Սիսիանի մոտակայքում, վարորդներն արդեն 2 օր է` փակ են պահում։ Պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիային ասել է, որ իրենք չեն ընդունել բեռնատարների թույլատրելի կշիռն ավելացնելու՝ վարորդների առաջարկը։