Օրենսդրությանը չեն համապատասխանում. Երևանի կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ են տարվում

Երևան, Սախարովի հրապարակ
Տնտեսվարողներն արտաքին գովազդ տեղադրելուց առաջ պետք է համապատասխան թույլտվություն ստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժում է տարբեր օբյեկտների անօրինական արտաքին գովազդային նյութերը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գովազդային նյութերը»,– ասված է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ մինչ արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն։
Երևանի քաղաքապետը ևս երկու հայց է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի դեմ