ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Թուրքական Գազիանթեպում ավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։
«Նախնական տվյալով՝ 15 մարդ է մահացել, այդ թվում՝ երեք հրշեջ, երկու բուժաշխատող, երկու լրագրող», - հայտարարել է Գազիանթեպի նահանգապետը:
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժել է 22 մարդ։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, մարդատար ավտոբուսը բախվել է շտապօգնության և հրշեջ մեքենաներին, այնուհետև «Իհլաս» լրատվական գործակալության ուղիղ հեռարձակման ավտոմեքենային: