ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Խերսոնի ուղղությամբ ուկրաինական զորքի հրթիռային հարձակումը։ Այս մասին հայտնել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«ՀՕՊ–ն աշխատում է։ Վախենալու ոչինչ չկա»,– ասել է նա։
Ստրեմոուսովի խոսքով` ուկրաինական բանակը գրեթե ամեն օր գնդակոծում է Խերսոնի շրջանը։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Զապորոժիեի շրջանի ազովյան հատվածը՝ գրավելով այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Խերսոնը, Մելիտոպոլն ու Բերդյանսկը, և կտրել Ուկրաինան Ազովի ծովից։
Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային և տրանսպորտային կապերը Ղրիմի հետ։ Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի մաս դառնալու ծրագրերի մասին։ Բացի այդ, ութ տարի անց Հյուսիսային Ղրիմի ջրանցքը ապաշրջափակվել է, ջուրը կրկին հոսում է դեպի թերակղզի։