ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն, որը երրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար մեկնել էր ԱՄՆ, այսօր վերադառնում է Հայաստան։ Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան էջի «սթորի» բաժնում։
Երգչուհին լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից, որոնցից մեկում նա երեք զավակների հետ է։
«Վերադառնում ենք Հայաստան։ Թռիչք երեք երեխայի հետ` 22+ ժամ»,- գրել է Սիրուշոն։
Մեկ այլ նկարում էլ համբուրում է իր գրեթե 2 ամսական դստերը` Զաբելին։ Կից նա ևս մեկ գրառում է արել. «Գնացինք տուն, փոքրիկս»։
Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոյի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի դստեր ծնվելու մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին։ Նրանք ունեն նաև 2 որդի` Ռոբերտն ու Միքայելը, որոնք նույնպես ծնվել են ԱՄՆ-ում։