Բայդենը հանձնարարել Է Կիևին 775 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել

Ջո Բայդեն
Սպիտակ տան ղեկավարը փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Ես՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, սույնով լիազորում եմ պետքարտուղարին 775 միլիոն դոլարով կրճատել պաշտպանության նախարարության միջոցները... Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով», - ասված է փաստաթղթում, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին:
Ինչպես է Ուկրաինան վերածվում կամիկաձե պետության
Երեկ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Կիևին մատակարարել «Sky Eagle» հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «Javelin» հակատանկային հրթիռային համալիրներ, «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, ինչպես նաև այլ սպառազինություն:
Բացի այդ, Պենտագոնում ասել են, որ ուսումնասիրում են Ուկրաինային սպառազինության նոր տարատեսակներ մատակարարելու հնարավորությունները, որոնք թույլ կտան երկրի հարավային և արևելյան հատվածներում փոխել մարտի դաշտում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։