Ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանը Բուլղարիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկավ

Վիգեն Նազարյանը. Արխիվային լուսանկար
Եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Վիգեն Նազարյանը կմրցի իրանցի ըմբիշի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 9։0 հաշվով հաղթել է ղազախ ըմբիշին և եզրափակիչում կմրցի իրանցի Աբուլֆազ Ալի Չոուբանիի հետ:

Եզրափակիչի ճանապարհին Վիգեն Նազարյանը հաղթանակ տարավ Ղրղզստանի, Եգիպտոսի և Ուկրաինայի մրցակիցների նկատմամբ։
Միաժամանակ, հավելենք, որ Կարապետ Մանվելյանը (55 կգ) և Արմեն Վարդանյանը (63 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի ըմբիշները երկու մեդալ են նվաճել Բուլղարիայում կայացած աշխարհի առաջնությունում: Մուշեղ Մկրտչյանը դարձավ արծաթե, իսկ Սերգեյ Սարգսյանը ՝ բրոնզե մեդալակիր: