Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել 2 օրով

Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը (20 դեկտեմբերի, 2021թ). Թբիլիսի. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետի` Վրաստանում գտնվելու ընթացքում գործադրի ղեկավարի պարտականությունները կատարելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, Վրաստան է մեկնել երկօրյա աշխատանքային այցով` օգոստոսի 19-20-ը։
Պատվիրակության կազմը ևս բավական ներկայացուցչական է։ Վարչապետի որոշմամբ` դրանում ներառվել են փոխվարչապետ Հրաչյա Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Պատվիրակության կազմում են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ու պաշտպանության նախարարի օգնականները, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, ՀՀ վարչապետի արարողակարգի ու ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցներ, լրատվական վարչության ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետի` Վրաստանում գտնվելու ընթացքում գործադիրի ղեկավարի պարտականությունները կատարելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ վարչապետ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ այսօր կեսօրին, երբ վրացական մամուլը հայտնեց, որ «Բարեկամության» կամրջի բացման արարողությունը հայ –վրացական սահմանին երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու ժամը 14։00-ին։ Մինչ այդ հայկական կողմը նախատեսվող այցի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չէր արել։
Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին