Փաշինյանն ու Ժապարովը քննարկել են Երևանի և Բիշքեկի առևտրատնտեսական համագործակցությունը

Ակիլբեկ Ժապարովը և Նիկոլ Փաշինյանը
Ժապարովը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ղրղզստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ակիլբեկ Ժապարովը հեռախոսազրույցի ընթացքում առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել: Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը», - հայտնել են մամուլի ծառայությունից:
Ակիլբեկ Ժապարովը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին