Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կբացեն «Բարեկամություն» կամուրջը

Հայաստան–Վրաստան սահմանի «Բարեկամություն» կամուրջը
Կամրջի բացման արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 14:00-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կմասնակցեն հայ- վրացական սահմանին Դեբեդ գետի վրա նոր ավտոմոբիլային «Բարեկամություն» կամրջի բացման պաշտոնական արարողությանը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Կամրջի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 5–ից կամուրջը փորձնական գործարկվում է։
Հիշեցնենք` կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։
Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:
Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է, Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։