Ջրվեժ գյուղի փողոցներից մեկում ականանետի արկ է հայտնաբերվել

Հայտնաբերված ականանետի արկը տեղափոխվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի փողոցներից մեկում ականանետի արկ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ժամը 18։07-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում ականանետի արկ է հայտնաբերվել։
Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի, կոռոզիայի ենթարկված ականանետի արկ է՝ առանց պայթուցիչի։ Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս։
Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյուն. փոխքաղաքապետ