«Չի կարելի ասել, որ որևէ դպրոց գնահատման համակարգ չունի, պարզապես այդ համակարգերը տարբեր են, որովհետև ինչ-որ կերպ անհրաժեշտ է գնահատել այն գիտելիքները, հմտությունները, փորձն ու կարողությունները, որոնք փոխանցվում են աշակերտներին։ Երբ շրջանավարտները պատրաստվում են բուհ ընդունվել, նրանցից փաստաթղթեր վերցնելու հետ մեկտեղ պահանջվում է գիտելիքների ստուգում, ինչը վկայում է գնահատման համակարգի կարևորության մասին։ Գնահատման համակարգը կարող է տարբեր լինել, բայց գիտելիքն ընդհանրապես չգնահատել անհնար է»,- ասաց կրթական հարցերի փորձագետը։
«Երեխաները գոնե նվազագույն գիտելիքներ կունենան, եթե լինի դրանց ստուգման նվազագույն շեմը հաղթահարելու անհրաժեշտություն, բայց եթե դա չկա, ուրեմն ավելի վատ է լինելու»,- ասաց Մխիթարյանը։
«Անընդհատ փորձարկումներից հետո երբ տեսնում են, որ նախաձեռնությունը չի աշխատում, նորից ինչ-որ բան են փոփոխում, և արդյունքում ստացվում է խառնիճաղանջ իրավիճակ գնահատման համակարգում, որը վերջին հաշվով բերում է կրթության որակի շարունակական անկման` ինչի ականատեսը եղանք ընդունելության վերջին քննությունների արդյունքները տեսնելով»,- նշեց կրթական հարցերի փորձագետը։