ՀԱՊԿ փրկարարները 2023 թվականին հատուկ զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում

ՀԱՊԿ երկրների դրոշները. Արխիվային լուսանկար
Որոշումն ընդունվել է Մոսկվայում Համակարգող խորհրդի անցած նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ երկրները որոշում են կայացրել 2023 թվականին Բելառուսի տարածքում «Սկալա» փրկարարական ստորաբաժանումների հետ հատուկ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, որոշումն ընդունվել է Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի անցած նիստում։
Նիստի մասնակիցները քննարկել են արտակարգ իրավիճակներում ՀԱՊԿ հավաքական արձագանքման մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` 2023 թվականի համակարգող խորհրդի միջոցառումների ծրագիրը։
Արտակարգ գերատեսչությունների ղեկավարները նշել են ԱԻ–ի արձագանքելու ներուժի մշտական ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև հաստատել պատրաստակամությունը հետագայում ևս զարգացնելու ՀԱՊԿ երկրների արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման համակարգը։