Հայ ըմբիշներից 3-ը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել

Արման Վարդանյան
Հայ ըմբիշների մրցակիցները կիսաեզրափակիչում կլինեն Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը դուրս են եկել կիսաեզրափակիչ:
55 կգ Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակիչում 10։4 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին, քառորդ եզրափակիչում` 8։0 հաշվով Ղազախստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակիչում կգոտեմարտի ադրբեջանցի ըմբիշի հետ:
Հայաստանը ներկայացնող 4 մարմնամարզիկ դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
63 կգ քաշային Արման Վարդանյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է լիտվացի ըմբիշին, քառորդ եզրափակիչում` 10։7 հաշվով Ղազախստանի ներկայացուցչին, կիսաեզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցչի հետ։
87 կգ քաշային Վիգեն Նազարյանը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, 1/8 եզրափակիչում` 8։3 հաշվով Եգիպտոսի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակիչում` 3։1 հաշվով Ուկրաինայի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչում նա կգոտեմարտի ղազախ ըմբիշի հետ։
ՀՀ–ն եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Թուրքիայում. Համեստ Աֆրիկյանը հաղթեց մրցակցին