ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երևան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Ըստ հաղորդագրության` «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան շաբաթական 14 անգամ ուղիղ թռիչքներ կիրականացվեն սեպտեմբերի 23-ից։
Ընկերության մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանի խոսքով` առաջիկայում կլինեն նաև նոր ուղղություններ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հուլիսի 3-ին իրականացրեց Երևան-Հուրգադա ուղղությամբ առաջին առևտրային չվերթը, իսկ հուլիսի 5-ին գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ։