Աշոտ Խաչատուրյանցի ֆուտբոլային ակադեմիայի բացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին

Աշոտ Խաչատուրյանցը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախկին նախագահը հայտնել է, որ ակադեմիան հիմնվելու է Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախկին նախագահ Աշոտ Խաչատուրյանցի ֆուտբոլային ակադեմիայի բացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին Խաչատուրյանցն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Իմ ակադեմիայի բացումը նախատեսվում է ոչ թե հաջորդ, այլ արդեն այս տարի։ Մենք ունենք սեպտեմբերի ողջ ծրագիրը: Հենց սեպտեմբերին առաջին քայլերն արդեն կանենք, քանի որ չենք ցանկանում բաց թողնել մրցաշրջանի բացումը։ Իմ ակադեմիան հիմնվելու է Մոսկվայում»,–ասել է Խաչատուրյանցը։
Հիշեցնենք, որ Աշոտ Խաչատուրյանցը ՌՊԼ-ն գլխավորել է 2021 թվականի աշնանից։ Նա լիգայի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերին՝ Սերգեյ Պրյադկինի հրաժարականից հետո, որը ՌՊԼ-ն ղեկավարում էր 2007 թվականից։ Այս տարվա հունիսի 27-ին նա հայտարարեց պաշտոնը լքելու մասին։