ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` լուսանկար տեղադրելով։
«Բրյուսելում լավ և առարկայական քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ` հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։
Կլաարը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Կլաարը հայտնել էր Գրիգորյանի և Հաջիևի հանդիպման մասին, որը կրկին Բրյուսելում էր կայացել։ Կլաարն այդ ժամանակ գրել էր, թե այդ ձևաչափով երկրորդ հանդիպումն է դա։