ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մասնակցի G20-ի առաջիկա գագաթնաժողովին, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվելու այնտեղ։ «Բլումբերգ» գործակալության փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել են Սպիտակ տանը։
Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը կարծում է, որ Զելենսկին պետք է մասնակցի միջոցառմանը, եթե Պուտինն իսկապես պատրաստվում է ներկա լինել այնտեղ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կոչը բացառում է գագաթնաժողովին Զելենսկու հեռահար մասնակցության հնարավորությունը։
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերին պատրաստվում է այցելել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողով: