ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային նոր զինատեսակներ մատակարարելու հնարավորությունները

ԱՄՆ-ն Կիևին կտրամադրի 15 ScanEagle անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային նոր սպառազինությունների մատակարարման հնարավորությունները, որոնք «թույլ կտան մարտի դաշտում փոխել իրավիճակը»։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Պաշտոնյան հայտնել է, որ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում ԱՄՆ-ն Կիևին կտրամադրի, մասնավորապես, 15 ScanEagle անօդաչու թռչող սարք։

Այսօր ԱՄՆ-ն հայտարարել է նաև Կիևին 775 մլն դոլարի ռազմական օգնության հատկացման մասին։ Այն ներառում է նաև ռազմամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։