Ուկրաինական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի աղետի բեմականացում են պատրաստում․ ՌԴ ՊՆ

Իգոր Կիրիլովի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանքի նպատակը մինչև 30 կիլոմետր օտարման գոտու ստեղծումն ու միջազգային ուժերի մուտքն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը մտադիր են բեմադրել Զապորոժիեի ԱԷԿ-ում տեխնածին աղետի սադրանք: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Ըստ առկա տեղեկությունների՝ 2022 թվականի օգոստոսի 17-19-ը Ուկրաինա կատարած այցի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը պատրաստվում է Օդեսա քաղաք այցելել։ Մինչ այդ օրը Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է Զապորոժիեի ԱԷԿ-ում բեմադրել տեխնածին աղետի սադրանք, որը կայանում է ճառագայթման արտահոսքի, միջուկային թափոնների պահոցի ամբողջականության ոչնչացման ու ԱԷԿ-ի ռեակտորն արտակարգ աշխատանքի վիճակի դուրսբերման մեջ», - հայտարարել է նա:
Գեներալը պարզաբանել է, որ ուկրաինական զորքերի մտահղացմամբ` դա պետք է լինի ատոմակայանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների, այդ միջուկային օբյեկտի շահագործմանը մասնակցող ռուս մասնագետների ոչ կոմպետենտության հետևանքը:
Էրդողանը Զելենսկուն կառաջարկի Պուտինի հետ հանդիպում կազմակերպել. թուրքական ԶԼՄ-ներ
Գեներալի խոսքով` Զապորոժիեի ԱԷԿ-ում Կիևի սադրանքի նպատակը մինչև 30 կմ օտարման գոտի ստեղծելն է, միջազգային ուժեր մտցնելը և Ռուսաստանին միջուկային ահաբեկչության մեջ մեղադրելը:
Կիրիլովը նշել է նաև, որ Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունների շարունակման դեպքում կարող է քննարկվել №5 ու №6 էներգաբլոկները «սառը ռեզերվ» դուրս բերելու հարցը, ինչը կհանգեցնի կայանի կանգնեցմանը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 175-րդ օրը։