Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Չերնոմորսկի նավահանգստից եգիպտացորենով նավի դուրս գալու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ևս չորս նավ Ուկրաինա կուղևորվի հացահատիկի հետևից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական եգիպտացորենով բեռնանավն այսօր դուրս է եկել Չերնոմորսկի նավահանգստից։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։

«Հացահատիկի բեռնման շրջանակում այսօր ուկրաինական Չերնոմորսկի նավահանգստից դուրս է եկել եգիպտացորեն տեղափոխող I MARIA նավը։ Բացի այդ, չորս նավեր կուղևորվեն Ուկրաինա՝ հացահատիկի հետևից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ից ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերումը Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Ուր է իրականում գնում ուկրաինական հացահատիկը