Ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա Պրահայում օգոստոսի 30-31-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսիSputnik. Ռուսաստանի քաղաքացիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի օգոստոսի 30-31-ը Պրահայում կայանալիք Եվրամիության ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Այս մասին Բրյուսելում ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Անիտա Հիպերը։
Ուկրաինայից Հայաստան եկող ՀՀ քաղաքացիների համար մի շարք երկրներ Շենգեն վիզա չեն պահանջի
«ԵՀ-ն հանդես է գալիս համակարգված գործողությունների օգտին։ Այժմ շարունակվում են քննարկումները ԵՄ անդամների միջև վերջին տեղեկությունները ստանալու համար... Ուզում եմ հիշեցնել, որ Պրահայում օգոստոսի 30-31-ը կկայանա արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, քննարկումների ժամանակ անդրադարձ կկատարվի նաև ԵՄ ճանապարհորդող ռուսաստանցիներին վիզայի տրամադրման հարցին»,- ասել է նա։
ԳԴՀ-ի կառավարությունն ավելի վաղ քննարկման էր դրել պատժամիջոցային հերթական փաթեթի շրջանակում ՌԴ քաղաքացիներին շենգեն վիզայի տրամադրումն արգելող ԵՄ-ի որոշման նախագիծը։
ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը
Մոսկվայում ՌԴ բոլոր քաղաքացիներին շենգեն վիզայի տրամադրումն արգելելու առաջարկը շովինիզմի դրսևորում են համարում և նշում, որ եվրոպացի քաղաքական գործիչների նման հայտարարություններն անհետևանք չեն մնա։