Մոսկվայի մի շարք շրջաններում երկրորդ օրն է` վառածի հոտ է գալիս․ տեսանյութ

Ռուսաստանի մայրաքաղաքում վառածի հոտի պատճառ են դարձել Ռյազանի մարզի անտառային հրդեհները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի կենտրոնում, երկրորդ օրն է` վառածի հոտ է գալիս։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ԱԻՆ-ի` պատճառը Ռյազանի մարզում անտառային հրդեհներն են:
Այսօր մայրաքաղաքի հարավային և հարավարևմտյան շրջաններում, ինչպես նաև հյուսիս-արևմուտքում կրկին տհաճ հոտ և թեթև մառախուղ է նկատվում: Բացի այդ, այժմ վառածի հոտ է գալիս նաև Մոսկվայի մետրոյում։ Մոսկվա-Սիթիի աշտարակները սովորաբար լավ տեսանելի են մայրաքաղաքի կենտրոնից, հիմա հազիվ են երևում։
«Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովի խոսքով՝ քամին առաջիկա 36-48 ժամվա ընթացքում կշարունակի վառածի հոտը Ռյազանի մարզից Մոսկվա տանել: