«Լողավազանների խնդիր ունենք». Դումանյանը` մարզերից հնչող դժգոհությունների մասին

Վահրամ Դումանյան
Մարզերի բնակիչները դժգոհում են, որ պրոֆեսիոնալ լողավազաններ չունեն լողով զբաղվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարզերում լողալ սովորելու համար նախատեսված պրոֆեսիոնալ լողավազանների խնդիր կա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով լողի ոլորտում առկա խնդիրներին և ՀՀ տարբեր մարզերից հնչող դժգոհություններին։

«Վստահ եղե՛ք` հնարավոր ամեն ինչ արվում էհարցին լուծում տալու համար։ Հստակ չեմ կարող ասել, թե որ մարզում լողավազանների գծով ինչ է արվում։ Վստահեցնում եմ՝ քայլեր ձեռնարկվում են»,- ասաց Դումանյանը։

Նշենք, որ օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում «Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար է անցկացվելու։ Նախարարը շեշտեց, որ մրցաշարին գրանցված մասնակիցների թիվը մյուս մարզաձևերի համեմատ քիչ է։ Նրանց թիվը 105 է։