Կիպրոսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ հեռախոսազրույցում իր ցավակցությունն է հայտնել

Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Կիպրոսի ԱԳ նախարարը շուտափույթ ապաքինում է մաղթել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով վիրավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը` հավելելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրոսցի գործընկերոջ հետ։
Կիպրոսի ԱԳ նախարարը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին:
Նշվում է նաև, որ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։